ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազի պայթյուն Ռուսաստանի քաղաքներից մեկում. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի Լիպեցկի շրջանում քրեական գործ է հարուցվել Ելեց քաղաքի մոտակայքում գտնվող երկհարկանի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց մահվան դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը:
 

Գործը հարուցվել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով:
 

«Ըստ հետաքննության՝ 2021 թվականի սեպտեմբերի 11-ի գիշերը, Ելեցկի շրջանի Սոլիդարնոստ գյուղում, Շկոլնայա փողոցում գտնվող 16 բազմաբնակարան շենքի պատի մասնակի փլուզում է տեղի ունեցել <...>»: 

 

Ինչպես նշվում է, նախնական տվյալներով, փլուզման պատճառը երկհարկանի շենքի կենտրոնական մասում կենցաղային գազի պայթյունն է եղել:
 

Հետաքննությունը հայտնում է, որ պայթյունի վայրում հայտնաբերվել է երկու դի ՝ 11-ամյա աղջիկ և 1971 թվականին ծնված մի կին: Նրանց մարմինները ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության: Տեղական իշխանությունների տվյալներով՝ կա նաև երրորդ զոհը, սակայն նրա մարմինը փլատակներից դուրս բերել դեռևս չի հաջողվել: Վեց մարդ վիրավորվել է: 

 

Քաղաքականություն

Պատահարներ