ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թալիբները լրագրողներին ծեծել են կանանց ցույցը լուսաբանելու համար

Երկու աֆղանցի լրագրողներ ծեծի են ենթարկվել ոստիկանությունում՝ Քաբուլում կանանց բողոքի ցույցը լուսաբանելուց հետո, որտեղ նրանք ձերբակալվել են թալիբների կողմից, ասել է նրանց խմբագիրը:

Etilaat Roz-ի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Զաքի Դարյաբին սոցիալական ցանցերում տեղադրել է երկու տղամարդ լրագրողների լուսանկարները, որոնցից մեկը մեջքին եւ ոտքերին ունեցել է մեծ կարմիր սպիներ, իսկ մյուսը նմանատիպ հետքեր է ունեցել ուսին եւ թեւին: Երկու տղամարդկանց դեմքերին նաեւ կապտուկներ եւ կտրվածքներ են եղել:

Դարյաբին ասել է, որ ծեծը վախեցնող ուղերձ է հղել Աֆղանստանի ԶԼՄ-ներին, որտեղ անկախ մամուլը, որի մեծ մասը ֆինանսավորվում է արեւմտյան դոնորների կողմից, ծաղկում էր վերջին 20 տարիների ընթացքում: «Հինգ գործընկեր ավելի քան 4 ժամ գտնվել են քննչական մեկուսարանում, եւ այդ չորս ժամվա ընթացքում մեր երկու գործընկերները դաժան ծեծի եւ կտտանքների են ենթարկվել»,- ասել է նա Reuters-ին:

Քաղաքականություն

Պատահարներ