18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կին վարորդը, շփոթելով արագացման և արգելակման ոտնակները, դաժանաբար վրաերթի է ենթարկել մի կնոջ և երեխայի

Ռուսաստանի Տիխորեցկ քաղաքում կին վարորդը, փորձելով կայանել մեքենան, տեսնում է դիմացը հայտնված կնոջն ու երեխային ու, ըստ ամենայնի շփոթելով արգելակման և արագացման ոտնակները, վրաերթի է ենթարկում վերջիններիս: Հարվածի հետևանքով հետիոտները ուժգին հարվածից բախվում են շինության պատին: Հայտնում է РИА-ն:

 

Տուժած հետիոտներին տեղափոխել են բուժկենտրոն և առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Երկուսն էլ ողջ են։

Քաղաքականություն

Պատահարներ