ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են ՌԴ-ում բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունի կադրերը․ կա 9 տուժած, այդ թվում 2 երեխա

Համացանցում են հայտնվել մերձմոսկովյան Նոգինսկի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունի կադրերը: Պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ի առավոտյան ինը հարկանի բնակելի շենքում, գրում է iz.ru-ն: Պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 9-ի: 

«Այս պահին կա ինը տուժած, այդ թվում՝ երկու երեխա՝ հինգ և 11 տարեկան: Փլատակների տակ կարող են դեռ մարդիկ լինել», - ասել է աղբյուրը:

Տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է կրակի ամպը ժայթքում երկրորդ և երրորդ հարկերի միջև, որից հետո ճակատային հատվածի մի մասն ընկնում է ասֆալտին:

 

Քաղաքականություն