ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները Կանադայի վարչապետի վրա քարեր են նետել

Կանադայում ցուցարարները խճաքարեր են նետել երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի վրա։ Այս մասին գրում է Insider Paper պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել Օտարիոյում՝ նախընտրական միջոցառման ավարտին, երբ վարչապետն ավտոբուս էր բարձրանում։ Նրա հասցեին վանկարկումներ են հնչել։

Հիշեցնենք, որ երեկ Օտարիո նահանգի Նյումարկետ քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրյուդոյին հայհոյել էին՝ մեղադրելով նրան կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին երկրում տիրող իրավիճակի մեջ։

Քաղաքականություն