ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիսելևսկում բռնաբարված և խեղդամահ արված հայտնաբերվել են երկու 10-ամյա երեխաներ. աղջիկները երեկ դպրոց էին գնացել ու չեն վերադարձել

Կիսելևսկում երեկ` սեպտեմբերի 6-ին երկու տասնամյա աղջիկներ առավոտյան տանից դուրս են եկել դպրոց գնալու նպատակով, բայց այդպես էլ տուն չեն վերադարձել: ГоворитМосква լրատվամիջոցից տեղեկանում ենք, որ ծնողները երեկ երեկոյան դիմել են իրավապահ մարմիններին:

 

Անվտանգության տեսախցիկները վերջին անգամ աղջիկներին ֆիքսել են խանութում` մի կասկածելի տղամարդու հետ, ով քաղցրավենիք էր գնում երեխաների համար: 

 

Պարզվում է` անհայտ տղամարդը 41-ամյա Վիկտոր Պեստերնիկովն է: Նախկինում տղամարդը պատիժ է կրել «Սեռական բնույթի բռնի գործողություններ» հոդվածով: Նա ազատ է արձակվել երկու տարի առաջ: Վիկտոր Պեստերնիկովը խոստովանել է, որ բռնաբարել է երկու տասնամյա աղջիկների և խեղդամահ արել նրանց:

 

Երեխաների մարմինները հայտնաբերվել են: Ձերբակալվածն ինքն է ցույց տվել սպանության վայրը: Նրան տանում են հարցաքննության:

 

 

Քաղաքականություն