ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետական հեղաշրջման փորձ՝ Գվինեայում. կրակահերթեր են հնչել. Ateo Breaking

Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում՝ նախագահական նստավայրի տարածքում կրակոցներ են հնչել: Ականատեսները կիսվել են տեսանյութերով, որոնցում լսվում են կրակահերթեր: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ մայրաքաղաքում մեծ թվով զինվորականներ են կենտրոնացվել, հայտնում է Ateo Breaking-ը:

Երկրի նախագահական պալատը շրջապատված է հատուկ նշանակության ջոկատներով: Երկրի կառավարությունն արդեն հայտնել է, որ Կոնակրիում պետական հեղաշրջման փորձ է իրականացվում, միաժամանակ նշվում է, որ նախագահի կյանքին վտանգ չի սպառնում:
 
Գվինեայում Ֆրանսիայի դեսպանատունը քաղաքացիներին խնդրել է այսօր փողոց դուրս չգալ: 
 

Քաղաքականություն