ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գվինեայում զինված ապստամբները ձերբակալել են երկրի նախագահին

Լրատվամիջոցները հայտնում են, որ զինված ապստամբները շրջապատել են Գվինեայի նախագահին, գրում է Iz.ru-ն: 

Հրապարակվել են առաջին կադրերը սոցիալական ցանցերից՝ նախագահ Ալֆա Կոնդեն՝ շրջապատված զինված ապստամբներով:

 

Գվինեայի ռազմական ապստամբների առաջնորդը տեսաուղերձում ասել է կառավարության լուծարման, սահմանադրության վերացման և երկրի սահմանների փակման մասին:
 

Նշվում է, որ Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն ապստամբների կողմից ձերբակալվել է բանակի հատուկ նշանակության գնդապետի գլխավորությամբ և դուրս է բերվել նստավայրից: Երկրի սահմանները փակ են: Կառավարությունն այլևս չի գործում: 

Քաղաքականություն