Չարչյանի առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է. հայտարարություն
«Հայաստան» խմբակցությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ այսօր այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր այսօր տեղափոխել են անվանի բժիշկ, դոկտոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Դոկտորի տեղափոխությունը հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ կայացել է չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է՝ անհամատեղելի կալանքի հետ։ «Հայաստան» խմբակցությունն անելու է առավելագույնը անվանի բժշկի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու համար։
Պատգամավորները Վարդաշեն ՔԿՀ-ում հանդիպել են նաեւ «Հայաստան» խմբակցության՝ ապօրինի կալանավորված մյուս երկու գործընկեր պատգամավորներին՝ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին, արձանագրել, որ այս խայտառակ քաղաքական պատվերներով հարուցված քրեական գործերով, կալանավորումներով իշխանությունն իր առջև դրված որևէ նպատակի չի կարող հասնել ու խափանել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի գործունեությունն ու ծրագրերը»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը ձերբակալվել է
Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին ձերբակալվել է: Այդ մ...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում՝ ուժեղ հսկողությամբ է արձակուրդն անցկացրել
«Կարճատև արձակուրդը Նիկոլ Փաշինյանն անցկացնում էր Դիլիջանում, ինչի պատճառով ուժային կառույցները 24-ժամյա ռեժիմով լծված ե...
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանին բողոք է հայտնել դիվանագիտական խողովակներով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկց...