ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահվան ելքով վթար. դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանած բեռնատարին

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում մահացու ավտովթար է գրանցվել։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, դեպքը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում։

 

Արագածոտնի մարզի 62-ամյա բնակիչն իր վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Արթիկ քաղաք ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել այնտեղ կայանած «Զիլ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենային։

 

Վթարի հետևանքով բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ մարդատար ավտոմեքենայի վարորդը մահացել է:



 

Քաղաքականություն