ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայրիկ խնդրում եմ». ինչպես է տղան փրկում մորը՝ հոր ճիրաններից

Օրենբուրգում տղամարդը հարձակվել է իր նախկին կնոջ վրա և դանակի մի քանի հարված հասցրել նրան:

Միջադեպը տեղի է ունեցել Լիպովայա փողոցի տներից մեկի մուտքի մոտ: Ոստիկանության տվյալներով ՝ տղամարդը վազելով մոտեցել է իր նախկին կնոջը, բռնել նրա մազերից, քաշքշել ճանապարհով և սկսել դանակահարել նրան:

 

 40-ամյա կնոջը պաշտպանում էր նրանց  20-ամյա որդին, ով տնից դուրս էր եկել ՝ հանդիպելու մորը:

Այն ամենը, ֆիքսել է մուտքի տեսախցիկը։ 

 

Կադրերում երեւում է, թե ինչպես է ռուսը հարձակվում կնոջ վրա:  Կինը գոռում է և օգնություն խնդրում, իսկ որդին գալիս է բղավոցների մոտ և փորձում է փրկել մորը բռնակալից: Լսվում է, որ շատ անգամ երիտասարդը հորը խնդրում է կանգ առնել: «Հայրիկ, խնդրում եմ»: 

Տուժած կինը այժմ հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է: Նախկին ամուսինը բերման է ենթարկվել: «Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը» հոդվածով նրան սպառնում է ութ տարվա ազատազրկում:

 

Նյութերը՝ Օրենբուրգի մարզի Ռուսաստանի ՆԳՆ վարչության կայքէջից:

Քաղաքականություն