ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյու Յորքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ. զոհերի թիվը հասնում է 2 տասնյակի

Ջրհեղեղի պատճառով Նյու Յորքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Արտակարգ իրավիճակ հայտարարվել է նաև Նյու Ջերսի նահանգհում: Ջրհեղեղը «Իդա» փոթորիկի արդյունք է, որի մասին Սեպտեմբերի 1–ին փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը «Իդա» փոթորկի արձագանքների պատճառով հայտարարել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում հեղեղումների սպառնալիքի մասին:

Ջրհեղեղի հետևանքով մահերի թիվը այս պահի դրությամբ մոտ 2 տասնյակի է հասնում: 
Նյու Յորքում ջրի տակ է մնացել մետրոն. տեղի ամենանախընտրելի երթևեկության միջոցը: 
Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին` դուրս չգալ փողոց: 
Դեռ օրեր առաջ «Իդա» փոթորիկը արդեն հասել է չորրորդ աստիճանի: Քամու ուժգնությունը կազմում է ժամում ավելի քան 200 կմ/ժամ: 
Հնարավոր ջրհեղեղի և հետևանքների մասին զգույշացվել էր:

Պատահարներ