ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ իրավիճակ Նյու Յորքում․ մետրոյի կայարաններն անցել են ջրի տակ

 «Իդա» փոթորկից հետո հզոր տորնադո է անցել Նյու Ջերսիով: Հարյուրավոր բնակելի շենքեր են ավիրվել, հոսանքալարեր վնասվել: Նահանգի նահանգապետը հայտարարել է արտակարգ դրություն և խնդրել է մարդկանց չլքել իրենց տները: Միեւնույն ժամանակ, հորդառատ անձրեւներից հետո հարեւան Նյու Յորքն է հեղեղվել: Շենքերի առաջին հարկերն ու մետրոյի կայարաններն անցել են ջրի տակ, ճանապարհները վերածվել են գետերի: Այստեղ եւս հայտարարվել է արտակարգ իրավիճակ:

Քաղաքականություն

Պատահարներ