Քիչ առաջ Արարատի մարզում մարդատար ավտոբուսը բախվել է ծառին, կա 20-ից ավելի վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 25 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վիրավորներից մի քանիսին ավտոբուսից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանտու հերթապահի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմը զոհ ունի․ ՊՆ-ը հայտարարություն է տարածել
Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգայ...
Քիչ առաջ ադրբեջանիցիները կրակել են Կարմիր Շուկայի ուղղությամբ, վնասել բնակելի շենք
Մոտ մեկ ժամ առաջ Ադրբեջանի զինծառայողները կրակոցներ են արձակել Արցախի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ, կրակոցների հետեւա...
ԹԱՐՄԱՑՎԱԾ․ 30 վիրավոր, նրանցից մեկի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր վթարից
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝...
ԹԱՐՄԱՑՎԱԾ․ Վիրավորներից մի քանիսին ավտոբուսից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝...