ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Թալիբանի» կողմնակիցները «հուղարկավորել» են ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին, Բրիտանիային և Ֆրանսիային

Արմատական «Թալիբան» շարժման կողմնակիցներն Աֆղանստանի արևելյան Խոստ քաղաքում ներկայացում են կազմակերպել՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի խորհրդանշական «հուղարկավորություններով»։

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են հավաքվածները վեր բարձրացրել համապատասխան դրոշներով դագաղները։

Օգոստոսի 31-ին անցկացված միջոցառմանը բազմաթիվ մարդիկ են միացել։ Բարձրախոսով հնչել են քարոզչական ելույթներ։ Բազմությունն օդում զենքեր է ճոճել, ոմանք թափահարել են «Թալիբանի» դրոշները։

Խորհրդանշական «հուղարկավորություններով» նշանավորվել է երկրում 20-ամյա պատերազմի ավարտը և օտարերկրյա զորքերի դուրսբերումն Աֆղանստանից։

Քաղաքականություն

Պատահարներ