ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այրվում է Միլանի բարձրահարկ հյուրանոցներից մեկը. հրշեջները պայքարում են կրակը մարելու համար

Իտալացի հրշեջները պայքարում են Միլանի 20 հարկանի հյուրանոցում բռնկված հրդեհը մարելու համար, որը բռնկվել է երեկ երեկոյան: Ինչպես փոխանցում է Associated Press-ը, Միլանի երկինքը պատվել է ծխով: Բնակիչներին տարհանել են: 

 

Քաղաքապետ Ջուզեպպե Սալայի խոսքով՝ վիրավորների և զոհերի մասին տեղեկություն չի ստացվել, սակայն հրշեջները շարունակում են սենյակից սենյակ անցնել:

Նշվում է, որ 60 մետր բարձրությամբ շինությունը քաղաքի նորագույն նախագծերից մեկն է, որի դիզայնն առագաստանավի է նմանվում: Հրշեջների խոսքով՝ մեկ ժամվա ընթացքում կրակը 15-րդ հարկից տարածվել է շենքով մեկ:

Քաղաքականություն