Այսպիսի միջադեպեր լինելու են մինչեւ չստորագրվի խաղաղության պայմանագիր. Աղազարյան
Այսպիսի միջադեպեր շատ երկար են լինելու մեր ու Ադրբեջանի միջեւ, մենք պետք է ըմբռնումով մոտենանք եւ չտրվենք այլ զգացողությունների։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից Գորիս–Կապան միջպետական ճանապարհի Կարմրաքար– Շուռնուխ հատվածը փակելուն։
«Այսպիսի միջադեպեր լինելու են մինչեւ չստորագրվի խաղաղության պայմանագիր, որ խաղաղության պայմանագիր էլ ստորագրվի, էլի էսպիսի միջադեպեր կլինեն, մենք պետք է դրան պատրաստ լինենք»,– ասաց Աղազարյանը։
Ադրբեջանը նման քայլերի է դիմում, ըստ իշխող խմբակցության պատգամավորի, որպեսզի բանակցություններում ճնշում գործադրի Հայաստանի վրա, բայց Հայաստանը չպետք է ենթարկվի այդ ճնշմանը։
«Կարծում եմ՝ խաղաղության պայմանագիրը շուտ չի կնքվի, կարող է կնքվել միջանկյալ պայմանագիր եւ մինչեւ սահմանները չճշգրտվի, սահմանազատում չլինի, խաղաղության պայմանագիր չի կնքվի։ Խաղաղության պայմանագիրը մի փաստաթուղթ պետք է լինի, որտեղ երկու երկրների համար սահմանները հստակ են. պարտավորություններ են լինելու, որ խախտումներ չլինեն, եթե խաղաղ բնակիչները պատահաբար հայտնվեն այստեղ կամ այնտեղ, դա չդիտարկվի որպես բան, այլ այդ հարցերը լուծվեն համագործակցության արդյունքում։ Ինչպես նաեւ փորձեն ճանապարհների ապաշրջափակման խնդիրը լուծել եւ այլն»,– ասաց նա։
Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ այնպես չէ, որ Հայաստանն ադրբեջանական զորքի՝ մեր երկրի սահմաններ ներխուժելու դեմ ոչինչ չի անում։ Նրա խոսքով՝ պատերազմից հետո նոր բացված սահմանների երկայնքով մեր բանակը չի հասցրել անհրաժեշտ կահավորում իրականացնել եւ վերահսկողություն սահմանել ամբողջ սահմանի երկայնքով, հետեւաբար ադրբեջանցիներն օգտվել են այդ հանգամանքից եւ որոշ տեղերում թույլ են տվել կամայականություններ։
«Երբ իրենք անարգել գալիս են, ինչ–որ իմաստով անզեն տեղակայվում են որոշ տեղերում, դու դրան պատասխանես զենքով, դա որոշ իմաստով կարող է խնդիրներ առաջացնել, հետեւաբար պետք չի... Ես չեմ էլ բացառում, որ իրենք ոչ թե շփոթվել են, այլ սադրում են, որպեսզի մենք ինչ–որ քայլ անենք, եւ իրենք էլ ինչ–որ բան անեն։ Նպատակը լարվածություն ստեղծելն է, որովհետեւ այսպես թե այնպես, երբ այս խաղաղ գործընթացներն ավելի ամրապնդվեն, իրենք անպայման դուրս են գալու իրենց զբաղեցրած տեղերից»,– նշեց իշխող ուժի պատգամավորը։
Աղազարյանի կարծիքով, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նման միջադեպեր ստեղծելով, նպատակ ունի իր հասարակությանը կերակրել, որ իրենք ուժեղ են. «Իմ համոզմամբ՝ իրենք գոհ չեն պատերազմի արդյունքներից, բայց մեր իշխանությունների հավասարակշռված պահվածքի արդյունքում եւ միջազգային կազմակերպությունների ճնշման տակ, ինչպես նաեւ Մինսկի խմբի աշխատանքի արդյունքում էդ հարցերը կլուծվեն։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է անընդհատ թույլ տանք նման բաներ, սա մեր սխալն է եղել, եւ պետք է գիշերները չքնել, որ նման սխալներ կրկնելու հնարավորություն չլինի։ Իսկ Գորիս–Կապան ճանապարհի որոշ հատվածի իրադրությունն այնպիսինն է, որ պետք չէ անմիջական ռեակցիա տալ, որովհետեւ դրանք վիճահարույց հատվածներն են»։
Նմանատիպ հոդվածներ
Ես երբ 5 տարեկան էի ու գնում էի շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ միրգ-բանջարեղեն էին վաճառում․ Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարու...
Քասախի համայնքապետը՝ Աննա Մկրտչյանի հայրիկը թալանել է 41 մլն դրամ․ 1-in.am-ի հաղորդմամբ՝ բացահայտվածը դեռ ծաղիկներն են
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքին պատճառվել է ավելի քան 41...
Ահավասիկ նորընծա արտաքին գործերի նախարարի առաջին քայլը մեր բարեկամ պետության հանդեպ․ Բաբայան
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբականն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պարսկերենին փոքրիշատե ծանոթ յուրաքանչյ...
Աղազարյանն այսօր իր ելույթում մի բան ասաց, որի վերաբերյալ Փաշինյանը վաղը բոլորիս պետք է պարզաբանի․ Բաբայան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հովիկ Աղազարյանն այսօր հայտնել է, որ «Փաշի...