Քաղաքականություն

Իսպանիայից փոստով Հայաստան էր ներմուծվել կոկաին

Vika B. 1 րոպե 213 դիտում

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով Իսպանիայի թագավորությունից Հայաստան ներմուծված երկու առաքանի։


Զննման արդյունքում կենդանիների համար նախատեսված ներքնակներից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակներ՝ համապատասխանաբար 178 և 250 գրամ քաշով, որոնք լցված են եղել «կոկաին» տեսակի թմրամիջոցներով։


Փաստի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ձերբակալված անձինք ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով վերջիններս ձերբակալվել են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250