Էրդողան․ Իսրայելը խախտում է հրադադարը և խոչընդոտում օգնությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ»-ը, կարծես, պատրաստ է պահպանել համաձայնությունը, սակայն Իսրայելն արդեն ունի վատ համբավ։
Նրա խոսքով՝ հրադադարի հաստատումից հետո Իսրայելը սպանել է ավելի քան 200 խաղաղ բնակչի՝ շարունակելով օկուպացիան և հարձակումները Արևմտյան ափում։
«Այս պահին մեր առաջնահերթությունը պետք է լինի ավելի շատ հումանիտար օգնություն հասցնել Գազա և սկսել վերականգնման աշխատանքները, սակայն Իսրայելի կառավարությունը բացահայտ կերպով խոչընդոտում է այդ ջանքերին»,- նշել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան շարունակելու է կոչ անել միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի ապահովվի երկարաժամկետ խաղաղություն և կանխվի հումանիտար աղետը Գազայի հատվածում։






























