Մոռացե՞լ եք, որ արհամարհում էիք աշխարհաքաղաքականությունը ու անտեսում նույն Պուտինին, որին հիմա փառաբանում եք․ Վարդանյան
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ հակադարձեց իշխանության կողմից արված տարատեսակ հայտարարություններին, այդ թվում՝ ՔՊ-ական Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, գրում է Մամուլը։
«Բոլոր խնդիրներն ու մարտահրավերները մնում են և առաջիկայում խորանալու են: Կյանքը, հանրային հարաբերությունները շատ ավելի հարուստ ու անկանխատեսել են, քան երևում է Ձեր կառավարական, այդ թվում «001 SS» համարանիշով ավտոմեքենայի պատուհանից, պարոն Սիմոնյան»:
Այնուհետև քննելով իշխանության ղեկավարման 3 տարիները՝ Վարդանյանը շարունակեց.
«ՀՀ ինքնիշխանությունը վտանգել եք: Երկրի սահմանները չեք կարողանում պաշտպանել: Միջազգային ասպարեզում մեր պետությունը օբյեկտի եք վերածել: Դո՞ւք եք տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բերելու: Հետո ի՞նչ, որ ելույթներում փառաբանում եք Պուտինին, Մակրոնին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, մոռացե՞լ եք, որ դարձյալ ժողովրդի մանդատով արհամարհում էիք աշխարհաքաղաքականությունը ու անտեսում նույն Պուտինին»:
Նմանատիպ հոդվածներ
Ես երբ 5 տարեկան էի ու գնում էի շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ միրգ-բանջարեղեն էին վաճառում․ Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարու...
Ահավասիկ նորընծա արտաքին գործերի նախարարի առաջին քայլը մեր բարեկամ պետության հանդեպ․ Բաբայան
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբականն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պարսկերենին փոքրիշատե ծանոթ յուրաքանչյ...
Աղազարյանն այսօր իր ելույթում մի բան ասաց, որի վերաբերյալ Փաշինյանը վաղը բոլորիս պետք է պարզաբանի․ Բաբայան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հովիկ Աղազարյանն այսօր հայտնել է, որ «Փաշի...
«ՔՊ»-ն որևէ իրարանցում այստեղ չի սկսել, Աննա Մկրտչյանն ինքն է ուզում նման իրավիճակում հայտնվել, ի՞նչը դատապարտենք․ Բադալյանը
Ո՛չ 7-րդ գումարման, ո՛չ 8-րդ գումարման ԱԺ-ում երբեք «ՔՊ»-ն որևէ իրարանցում այստեղ չի սկսել։ ԱԺ-ում այս մասին ասաց «ՔՊ» խ...