ԱԺ-ի միջադեպից հետո Գեղամ Նազարյանի մոտ տեսողական խնդիրներ են առաջացել
«Հետազոտությունները մեկ ժամ առաջ ավարտվեցին. տանն եմ հիմա, բարեբախտաբար, ծանր հետևանքներ ուղեղի և աչքի անոթների համար չկան, աչքիս հետ կապված խնդիր կա, բժիշկներն ասացին՝ երկու օրից հարվածի ուժը որ անցնի, այդ հետևանքներն էլ կվերանան»,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը խորհրդարանում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ հարված էր ստացել, որից հետո տեղափոխվել էր հիվանդանոց:
Պատգամավորը հայտնեց, որ իրենց իշխանական պատգամավորներից մեկը դիտավորյալ ու նպատակային է իրեն հարվածել:
«Ինձ միտումնավոր են բռունցքով հարվածել: Մի քանի հոգի իրար գլխի լցված էին, շատ մեծ ջանքեր գործադրելով՝ պոկում էի միմյանցից, մեկին պոկելուց հետո, երբ շարժվեցի մյուսների ուղղությամբ, մեկը միտումնավոր հարվածեց: Անկեղծ ասած, հարվածողի դեմքը լավ հիշում եմ, բայց անուն-ազգանունը չգիտեմ: Ընդ որում, ինքը դեմ-դիմաց ինձ նայեց ու հարվածեց: Ես չէի սպասում, որ կանի նման բան, որ իմանայի՝ գոնե ինձ կպաշտպանեի, բայց, փաստորեն, նման բաներ էլ են լինում: Հարվածելու ընթացքում պատգամավորների մի մասը փորձում է կանխել՝ բռնում են իրար, քաշքշում, բայց նաև մտածված գալիս, հարվածում են»,- նկատեց պատգամավորը:
Գեղամ Նազարյանը հայտնեց, որ առաջիկա երկու օրը ԱԺ նիստերին չի կարողանալու մասնակցել, քանի որ բժիշկները խորհուրդ են տվել առնվազն երկու օր տանը մնալ, կազդուրվել, որպեսզի տեսողական խնդիրները վերանան:
Նմանատիպ հոդվածներ
Ես երբ 5 տարեկան էի ու գնում էի շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ միրգ-բանջարեղեն էին վաճառում․ Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարու...
Ահավասիկ նորընծա արտաքին գործերի նախարարի առաջին քայլը մեր բարեկամ պետության հանդեպ․ Բաբայան
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբականն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պարսկերենին փոքրիշատե ծանոթ յուրաքանչյ...
Աղազարյանն այսօր իր ելույթում մի բան ասաց, որի վերաբերյալ Փաշինյանը վաղը բոլորիս պետք է պարզաբանի․ Բաբայան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հովիկ Աղազարյանն այսօր հայտնել է, որ «Փաշի...
«ՔՊ»-ն որևէ իրարանցում այստեղ չի սկսել, Աննա Մկրտչյանն ինքն է ուզում նման իրավիճակում հայտնվել, ի՞նչը դատապարտենք․ Բադալյանը
Ո՛չ 7-րդ գումարման, ո՛չ 8-րդ գումարման ԱԺ-ում երբեք «ՔՊ»-ն որևէ իրարանցում այստեղ չի սկսել։ ԱԺ-ում այս մասին ասաց «ՔՊ» խ...