Զելենսկին կրկին խոսել է Պուտինի հետ հանդիպման անհրաժեշտության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ուկրաինացի բանտարկյալների ազատման հարցը փակուղի է մտել: Նրա կարծիքով՝ միակ ելքը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:
«Ցավոք այս հարցը փակուղում է: Այսօրվա դրությամբ ՌԴ նախագահի հետ ուղիղ բանակցություններից բացի, բանտարկյալների ազատման հարցով այլ ելք չեմ տեսնում: Հնարավոր է, որ մենք կկարողանանք նոր որոշումներ ընդունել «Ղրիմի հարթակ»-ի շրջանակներում»,- հայտարարել է Զելենսկին՝ ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ: Նա նաև նշել է, որ բանտարկյալներին վերաբերող հարցը բարձրացնում է բոլոր առաջնորդների մոտ՝ տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ: Ուկրաինայի առաջնորդը կոչ է արել երկրների ղեկավարներին, ովքեր պաշտպանում են Կիևին Ղրիմի հարցում, ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ, փոխանցում է Риа Новости-ն:
«Մենք պատրաստ ենք փոխանակումների և տարբեր այլ քայլերի՝ մեր քաղաքացիներին վերադարձնելու համար»,- ասել է Զելենսկին:
Հիշեցնենք՝ խոսքը ուկրաինացի հարյուրավոր քաղբանտարկյալների մասին է, ովքեր ձերբակալվել են Ղրիմի տարածքում՝ անկարգությունների ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը վերջնաժամկե՞տ է ներկայացրել Հայաստանին
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված իրավիճակը, ըստ ամենայնի, լուրջ պատճառներ ունի։ Համաձայն ՀՀ ռազմաքա...
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է արել փոխանակել գերիներին «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով
Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորինս արագ վերացնել հումանիտար ոլորտում առկա խնդիրները: Այս մասին...
Անհրաժեշտ է դադարեցնել դրսից այլոց արժեքները պարտադրելու անպատասխանատու քաղաքականությունը. Պուտին
Օգոստոսի 20-ին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «Թալիբան»...