Անհրաժեշտ է դադարեցնել դրսից այլոց արժեքները պարտադրելու անպատասխանատու քաղաքականությունը. Պուտին
Օգոստոսի 20-ին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «Թալիբան» շարժումը (ճանաչված է ՌԴ-ում որպես ահաբեկչական) վերահսկում է գրեթե ամբողջ Աֆղանստանը, և պետք է ելնել այդ իրողություններից:
«Թալիբան շարժումն այսօր վերահսկում է երկրի գրեթե ամբողջ տարածքը, ներառյալ՝ մայրաքաղաքը: Սրանք իրողություններ են, և հենց այդ իրողություններից է պետք ելնել՝ աֆղանական պետության փլուզումը կանխելու համար»,- այս մասին, «Известия»-ի փոխանցմամբ, ասել է նա:
Միևնույն ժամանակ, Պուտինը շեշտել է, որ անհրաժեշտ է «դադարեցնել դրսից այլոց արժեքները պարտադրելու անպատասխանատու քաղաքականությունը», այդ թվում՝ այլ երկրներում ժողովրդավարության կառուցման փորձերը՝ «ուրիշների նախշերով»:
«Նման սոցիալ-քաղաքական փորձերը երբեք հաջողությամբ չեն պսակվել և միայն հանգեցրել են պետությունների կործանման, նրանց քաղաքական և սոցիալական համակարգերի դեգրադացիայի»,- ամփոփել է ՌԴ նախագահը:
Բացի այդ, Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ կարևոր է կանխել ահաբեկիչների մուտքը Աֆղանստանի հարակից երկրներ, այդ թվում ՝ փախստականների անվան տակ:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Ադրբեջանը վերջնաժամկե՞տ է ներկայացրել Հայաստանին
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված իրավիճակը, ըստ ամենայնի, լուրջ պատճառներ ունի։ Համաձայն ՀՀ ռազմաքա...
Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել ռուսական որոշ խողովակաշարերի դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որով վաշինգտոնյան վարչակազմին թույլ է տրվում պատժամիջոցներ սահմանե...
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է արել փոխանակել գերիներին «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով
Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորինս արագ վերացնել հումանիտար ոլորտում առկա խնդիրները: Այս մասին...