Ջո Բայդենը եւ Անգելա Մերկելը քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը
Նախագահ Ջո Բայդենը եւ կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը: Սպիտակ տան հաղորդմամբ՝ նրանք բարձր են գնահատել իրենց ռազմական եւ քաղաքացիական անձնակազմի շարունակական ջանքերը, որոնք սերտորեն համագործակցում են Քաբուլում` տարհանելու համար խոցելի աֆղանստանցիներին, ովքեր վերջին 20 տարիների ընթացքում անխոնջ աշխատել են` ապահովելու Աֆղանստանի ժողովրդի անվտանգությունը, խաղաղությունը եւ առաջընթացը:
Կողմերը քննարկել են նաեւ երկրում խոցելի մարդկանց տրամադրվող հումանիտար օգնության համակարգման անհրաժեշտությունը: Բայդենը եւ Մերկելը պայմանավորվել են շարունակել այս աշխատանքի պլանավորումը G7-ի գործընկերների առաջիկա վիրտուալ հանդիպման ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Աֆղանստանը ժողովրդավարական չի լինելու, իշխելու են շարիաթի օրենքները. «Թալիբանի» ներկայացուցիչ
«Թալիբան» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Վահիդուլլահ Հաշիմին հայտարարել է, որ «Թալիբանի» իշխանության գալուց հետո Աֆղ...
ԻՊ գրոհայինները Սոմալիում քաղաք են գրավել
«Իսլամական պետության» գրոհայինները Սոմալիի հյուսիսարևելքում գրավել են Պունթլենդ նահանգի Բալիդհին քաղաքը: Տեղի լրատվամիջո...
Ֆրանցիսկոս պապը փոխել է բրազիլացի եպիսկոպոսին ինտիմ բնույթի տեսագրության պատճառով
Հռոմի Ֆրանցիսկոս պապը բավարարել է եպիսկոպոս Տոմե Ֆերեյրա դա Սիլվայի խնդրանքը Բրազիլիայի Սան Ժոզե դու Ռիու Պրետու քաղաքի...
Վրաստանը չի պատրաստվում Աֆղանստանից փախստականների ընդունել․ Վրաստանի ԱԳՆ
Վրաստանը չի պատրաստվում ընդունել Աֆղանստանից փախստականների և այս հարցը նույնիսկ չի քննարկում: Այդ մասին լրագրողներին հայ...