Աֆղանստանը ժողովրդավարական չի լինելու, իշխելու են շարիաթի օրենքները. «Թալիբանի» ներկայացուցիչ
«Թալիբան» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Վահիդուլլահ Հաշիմին հայտարարել է, որ «Թալիբանի» իշխանության գալուց հետո Աֆղանստանը ժողովրդավարական երկիր չի լինելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին Հաշիմին ասել է «Ռոյթերս» գործակալության հետ զրույցում:
«Թալիբանի» ներկայացուցչի խոսքով՝ երկիրը ղեկավարելու է թալիբների խորհուրդը:
«Ժողովրդավարական ոչ մի համակարգ էլ չի լինելու, քանի որ մեր երկրում դրա համար ոչ մի հիմք չկա: Մենք չենք բանավիճելու այն հարցի շուրջ, թե քաղաքական ինչ համակարգ է պետք Աֆղանստանին, քանի որ այդ հարցի պատասխանը հստակ է՝ շարիաթի օրենքները», - ասել է «Ռոյթերսի» զրուցակիցը:
Վահիդուլլահ Հաշիմին նաև նշել է, որ նոր իշխանության օրոք Աֆղանստանի բարձրագույն ղեկավարը լինելու է «Թալիբանի» առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան: Իր դիրքով Ախունդզադան ավելի բարձր է լինելու, քան թալիբների խորհրդի ղեկավարը, որի դիրքը Վահիդուլլահ Հաշիմին համեմատել է նախագահի պաշտոնի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ԻՊ գրոհայինները Սոմալիում քաղաք են գրավել
«Իսլամական պետության» գրոհայինները Սոմալիի հյուսիսարևելքում գրավել են Պունթլենդ նահանգի Բալիդհին քաղաքը: Տեղի լրատվամիջո...
Ջո Բայդենը եւ Անգելա Մերկելը քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը
Նախագահ Ջո Բայդենը եւ կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը: Սպիտակ տան հաղորդմամբ՝ նրանք բ...
Ֆրանցիսկոս պապը փոխել է բրազիլացի եպիսկոպոսին ինտիմ բնույթի տեսագրության պատճառով
Հռոմի Ֆրանցիսկոս պապը բավարարել է եպիսկոպոս Տոմե Ֆերեյրա դա Սիլվայի խնդրանքը Բրազիլիայի Սան Ժոզե դու Ռիու Պրետու քաղաքի...
Վրաստանը չի պատրաստվում Աֆղանստանից փախստականների ընդունել․ Վրաստանի ԱԳՆ
Վրաստանը չի պատրաստվում ընդունել Աֆղանստանից փախստականների և այս հարցը նույնիսկ չի քննարկում: Այդ մասին լրագրողներին հայ...