Վրաստանը չի պատրաստվում Աֆղանստանից փախստականների ընդունել․ Վրաստանի ԱԳՆ
Վրաստանը չի պատրաստվում ընդունել Աֆղանստանից փախստականների և այս հարցը նույնիսկ չի քննարկում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին, գրում է jnews.ge-ն։
Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչն այսօր եղել է Թբիլիսիի օդանավակայանում, որտեղ լուսադեմին հունգարական ինքնաթիռը Աֆղանստանից բերել է Վրաստանի վեց քաղաքացիներին, ովքեր Քաբուլում պայմանագրով աշխատում էին ամերիկյան ընկերությունում:
Հատուկ չվերթով հայրենիք վերադարձած քաղաքացիներին դիմավորել են նրանց հարազատները, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, ինչպես նաև Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին:
Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին ասել է, որ հունգարական ինքնաթիռում, որը Վրաստանի քաղաքացիներին բերել է Թբիլիսի, չկան Աֆղանստանից փախստականներ: Վրացիների հետ միասին հունգարական ինքնաթիռը Քաբուլից դուրս է բերել եվրոպական երկրների մի քանի տասնյակ քաղաքացիների, որոնք այնուհետև Թբիլիսիից այլ երկրներով տեղափոխվել են իրենց երկրներ:
«Թբիլիսի ժամանած հունգարական ինքնաթիռը ոչ մի փախստականի չի բերել: Այս չվերթով փոխադրվել են նաև այլ մարդիկ, ովքեր արդեն այլ ինքնաթիռներով մեկնել են դեպի իրենց երկրներ, բոլորը եվրոպացիներ են: Վրաստանը չի պատրաստվում ընդունել Աֆղանստանից փախստականների, դրա մասին խոսակցություն չկա», – ասել է Խվթիսիաշվիլին:
ԱԳՆ ներկայացուցիչը նաև հստակեցրել է, որ Աֆղանստանում Վրաստանի 23 քաղաքացի է գտնվել, սակայն նրանցից մեկին տարհանում են ոչ թե վրացական իշխանությունները, այլ այն ընկերությունը, որում նա աշխատում է:
«Աֆղանստանում Վրաստանի 22 քաղաքացի էր գտնվում: Հետո տեղեկատվություն տարածվեց, ինչ-որ մեկը տեսանյութ էր տեղադրել, որ մեկ այլ վրացի էլ կա իրենց հետ: Արտաքին գործերի նախարարությունը նրա հետ էլ կապ հաստատել, նրան առաջարկվել էր այս չվերթով ժամանել, սակայն նա ասել էր, որ իր մեկնումն արդեն ծրագրել է այն ընկերությունը, որտեղ նա աշխատում է, և նա թռչելու է այդ չվերթով»,- ասել է Խվթիսիաշվիլին:
Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Քաբուլում է մնում Վրաստանի ևս 16 քաղաքացի, և նրանց տարհանման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:
Նրա խոսքով՝ բոլորը ողջ և առողջ, ապահով վայրում են գտնվում:
Հիմնական խնդիրը մնում է Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը Քաբուլում և նրանց անվտանգ տեղափոխումն օդանավակայան՝ Աֆղանստանում անկայուն և քաոսային իրավիճակի պատճառով:
«Այնտեղ են մնում մեր 16 համաքաղաքացիները, մենք ակտիվորեն աշխատում ենք նրանց քաղաքից օդանավակայան հասցնելու ուղղությամբ, որտեղ բազան արդեն վերահսկվում է ԱՄՆ -ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի զինված ուժերի կողմից: Այդտեղից արդեն կկատարվի այդ մարդկանց Վրաստան ինքնաթիռով տեղափոխումը: Մենք գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ:Գործընկեր երկրները նախատեսում են տասնյակ չվերթներ իրականացնել այնտեղից, որոնց միջոցով մենք կարող ենք ուղարկել մեր քաղաքացիներին: Զուգահեռաբար, մենք աշխատում ենք այն ուղղությամբ,որ Աֆղանստանն ընդունի Վրաստանից ինքնաթիռ: Սա կապված է որոշակի դժվարությունների հետ, քանի որ իրավիճակը քաոսային է, իրավիճակը բարդ է, և եթե մոտ ժամանակներս հաջողվի ուղարկել ինքնաթիռը, ապա նրանք կժամանեն դրանով : Եթե ոչ, ապա մենք կօգտագործենք առաջին իսկ հնարավորությունը », – ասել է Խվթիսիաշվիլին:
Նմանատիպ հոդվածներ
Աֆղանստանը ժողովրդավարական չի լինելու, իշխելու են շարիաթի օրենքները. «Թալիբանի» ներկայացուցիչ
«Թալիբան» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Վահիդուլլահ Հաշիմին հայտարարել է, որ «Թալիբանի» իշխանության գալուց հետո Աֆղ...
ԻՊ գրոհայինները Սոմալիում քաղաք են գրավել
«Իսլամական պետության» գրոհայինները Սոմալիի հյուսիսարևելքում գրավել են Պունթլենդ նահանգի Բալիդհին քաղաքը: Տեղի լրատվամիջո...
Ջո Բայդենը եւ Անգելա Մերկելը քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը
Նախագահ Ջո Բայդենը եւ կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը: Սպիտակ տան հաղորդմամբ՝ նրանք բ...
Ֆրանցիսկոս պապը փոխել է բրազիլացի եպիսկոպոսին ինտիմ բնույթի տեսագրության պատճառով
Հռոմի Ֆրանցիսկոս պապը բավարարել է եպիսկոպոս Տոմե Ֆերեյրա դա Սիլվայի խնդրանքը Բրազիլիայի Սան Ժոզե դու Ռիու Պրետու քաղաքի...