Ֆրանցիսկոս պապը փոխել է բրազիլացի եպիսկոպոսին ինտիմ բնույթի տեսագրության պատճառով
Հռոմի Ֆրանցիսկոս պապը բավարարել է եպիսկոպոս Տոմե Ֆերեյրա դա Սիլվայի խնդրանքը Բրազիլիայի Սան Ժոզե դու Ռիու Պրետու քաղաքի եպիսկոպոսի պաշտոնից հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ անցյալ ուրբաթ սոցցանցում տեսանյութ էր հայտնվել, որում 60-ամյա կաթոլիկ եպիսկոպոսը պատկերվում էր կիսամերկ վիճակում մեկ այլ տղամարդու հետ ինտիմ բնույթի տեսազանգ կատարելիս: Պատասխանելով բրազիլացի լրագրողների հարցերին՝ Ֆերեյրա դա Սիլվան խոստովանել է, որ տեսագրության մեջ իսկապես ինքն է պատկերված, սակայն հրաժարվել է մեկնաբանել տեսանյութի բովանդակությունը:
Ֆրանցիսկոս պապը քաղաքի թեմի ժամանակավոր ղեկավար է նշանակել բրազիլական Ռիբեյրան Պրետու քաղաքի արքեպիսկոպոս Մոասիր Սիլվային:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին արգելել է մեկնել Թուրքիա
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին արգելել է Թուրքիա մեկնել կորոնավիրուսային հիվանդացության բռնկման, ինչպես նաև ահաբեկչության եւ անօ...
Աֆղանստանը ժողովրդավարական չի լինելու, իշխելու են շարիաթի օրենքները. «Թալիբանի» ներկայացուցիչ
«Թալիբան» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Վահիդուլլահ Հաշիմին հայտարարել է, որ «Թալիբանի» իշխանության գալուց հետո Աֆղ...
ԻՊ գրոհայինները Սոմալիում քաղաք են գրավել
«Իսլամական պետության» գրոհայինները Սոմալիի հյուսիսարևելքում գրավել են Պունթլենդ նահանգի Բալիդհին քաղաքը: Տեղի լրատվամիջո...
Ջո Բայդենը եւ Անգելա Մերկելը քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը
Նախագահ Ջո Բայդենը եւ կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը: Սպիտակ տան հաղորդմամբ՝ նրանք բ...