Սոթքի ոսկու հանքավայրից տարհանվել է մեկ հերթափոխի աշխատակից՝ մոտ 200 հոգի. Ռուզաննա Գրիգորյան
Ես հաստատում եմ տեղեկատվությունը, որ ադրբեջանական կողմի անկանոն կրակոցների հետևանքով Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները տարհանվել են։ Այս պահին էլ հանքի տարածքում անկանոն կրակոցները շարունակվում են։ Խոսքը մեկ հերթափոխի աշխատակիցների՝ մոտ 200 հոգու մասին է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Ինչպես տեղյակ եք, սահմանային մի մասն անցնում է հենց հանքավայրի տարածքով, ուստի ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքները դադարեցնել և տարհանել մեր աշխատակիցներին՝ ապահովվելու վերջիններիս անվտանգությունը», - ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հակառակորդի կրակոցների հետևանքով տուժածներ և վիրավորներ չկան։
Ռուզաննա Գրիգորյանը նև նշեց, որ ընկերությունը, կարծես, իմունիտետ է ձեռք բերել՝ հարմարվելով նոր իրականությանը, ապրելով և աշխատելով այդ իրականությունում։
«Մենք շատ ճկուն ենք արձագանքում իրավիճակին և իսկույն ճիշտ որոշումներ է կայացնում՝ իրավիճակից առանց վնասների դուրս գալու համար», - ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի. ՊՆ
Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպան...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող. ՊՆ
Օգոստոսի 17-ին` ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ...
Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար
Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։«Հիմք ընդունելով վարչապետի...
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է հատել Արցախի արևմտյան հատվածում շփման գիծը, սակայն ետ է շպրտվել ելման դիրքեր. ՊԲ
Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադր...