Երեւանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը

Երեւանում այսօր, օգոստոսի 17-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում Դավթի Բեկի փողոցի թիվ 92 էլեկտրական սյան դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Հովհաննես Մուրադյանի վարած Mercedes մակնիշի եւ Երեւանի բնակիչ 22-ամյա Հովսեփ Վարդանյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 2 վարորդները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը։