Այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ. Արման Թաթոյան
Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
Հատուկ նշում` կրակոցներն են այն վայրից են, որտեղ տեղակայված են հողմակները: Իսկ այդ տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի լեռնանցքի շրջանում (200 հա հողամաս), որը ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ տրամադրել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:
Այսինքն` ադրբեջանական զինված ուժերը անօրինական են ներկա ՀՀ գործարար ընկերությանը պատկանող տարածքում, որտեղից պարբերաբար են թիրախավորում Սոթքի ոսկու հանքավայրը, Գեղամասար համայնքը և ՀՀ զինված ուժերի դիրքերը: Ընդ որում, իրենց անօրինական ներկայությամբ ՀՀ գործարար ընկերությանը նրանք պատճառել են շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս:
Հիշեցնենք, որ նա ավելի վաղ տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ, նաև Նորաբակ գյուղերի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Մալաթիայի շուկայի դիմաց Toyota Camry-ում պայթյուն է տեղի ունեցել
Այսօր, օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Մ...
«Խմածությունս գրեք՝ էլ ավտո չեմ կարողանալու քշեմ, մի քանի 100 կիլո մարդ եմ, ո՞նց եմ քայլելու»․ հարբած վարորդը` պարեկայինի պետին
ՀՀ ոստիկանությունը բազմիցս անգամ հորդորել է, որպեսզի վարորդները ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարեն, մինչդեռ որոշ վարորդն...
Երասխի հատվածում դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել․ ՊՆ
Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ու...
Կնոջ պարանոցին 24 ժամ անց կապտուկներ են հայտնվել, մինչդեռ հոսպիտալացվել էր ինսուլտով․ ՔԿ
2021 թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ 11.08.202...