Երասխի հատվածում դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել․ ՊՆ
Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառսյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ. Արման Թաթոյան
Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ: Այս մասին ֆեյս...
Մալաթիայի շուկայի դիմաց Toyota Camry-ում պայթյուն է տեղի ունեցել
Այսօր, օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Մ...
«Խմածությունս գրեք՝ էլ ավտո չեմ կարողանալու քշեմ, մի քանի 100 կիլո մարդ եմ, ո՞նց եմ քայլելու»․ հարբած վարորդը` պարեկայինի պետին
ՀՀ ոստիկանությունը բազմիցս անգամ հորդորել է, որպեսզի վարորդները ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարեն, մինչդեռ որոշ վարորդն...
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային մահացու վնասվածք է ստացել Արման Հակոբյանը․ ՔԿ
2021թ. Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N...