«Խմածությունս գրեք՝ էլ ավտո չեմ կարողանալու քշեմ, մի քանի 100 կիլո մարդ եմ, ո՞նց եմ քայլելու»․ հարբած վարորդը` պարեկայինի պետին
ՀՀ ոստիկանությունը բազմիցս անգամ հորդորել է, որպեսզի վարորդները ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարեն, մինչդեռ որոշ վարորդներ ասես՝ անտեսեն այդ հորդորները։ Երեկ, օգոստոսի 17-ին, կեսգիշերին մոտ Երևան քաղաքի բնակիչ 44-ամյա Էդգար Կոջոյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Դավիթաշենի փոքր կամրջի մոտ, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և կոտրել այն։
Այդ մասին հաղորդում է shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել ոչ սթափ (խմած)։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը։ Ու վարորդը, գուցե չիմանալով, թե ով է իր առջև կանգնած, խնդրում էր՝ թե ոնց անի, որ վթարը չձևակերպվի, իր խմածությունը ջրվի։
Կոջոյանին հիասթափություն էր սպասվում, քանի որ չկարողացավ Պարեկային ծառայության պետին համոզեր։ Իսկ հետո ստիպված սկսեց նեղսրտել, թե՝ «Հորս արև, ստացվում ա՝ մի տարի կամ մի քիչ ավելի էլ մեքենա չեմ քշելու։ Ես էլ էս մի քանի 100 կիլո ջանդակովս կարա՞մ էդքան քայլեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ. Արման Թաթոյան
Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ: Այս մասին ֆեյս...
Մալաթիայի շուկայի դիմաց Toyota Camry-ում պայթյուն է տեղի ունեցել
Այսօր, օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Մ...
Գեղարքունիքում «Opel»-ը մխրճվել է «МАЗ»-ի մեջ. վարորդին դուրս են բերել Սևանի փրկարարները
Օգոստոսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։20-ի սահմանում Երևան-Իջևան ավտոճանապարհի 62 կ...
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ 70-ամյա հետիոտնը մահացել է
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում։ Օգոստոսի 18-ին, Ժամը 00։10-ի սահմանում, Երևանի բնակիչ 29-ամյա Արշակ Աթոյան...