Ինչ են քննարկել Փաշինյանն ու ՔՊ-ի պատգամավորներն ԱԺ-ում
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ձեւավորումից հետո խորհրդարանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հանդիպումը: Factor.am-ին հայտնի դարձավ, որ այն ավարտվել է քիչ առաջ: Հանդիպման ժամանակ Փաշինյանն ու թիմակիցները քննարկել են կառավարության ծրագիրը: Վարչապետը լսել է պատգամավորների դիտարկումներն ու առաջարկները: Կառավարության ծրագիրն Ազգային ժողովին ներկայացվելու է մինչեւ օգոստոսի 23-ը, սակայն հստակ օրը դեռ հայտնի չէ: Նիկոլ Փաշինյանն իր գոհունակությունն է հայտնել ՔՊ-ականներին առաջին նստաշրջանում ցուցաբերած ակտիվության համար: Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում գտնվելու ընթացքում խորհրդարանի շենքի տարածքում խստացված հսկողություն է իրականացվել: Թեեւ նշենք, որ 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքերի մեկնարկից ի վեր Ազգային ժողովի շենքի տարածքում՝ Բաղրամյան պողոտայում եւ Դեմիրճյան փողոցի կողմերից, ինչպես նաեւ՝ հարակից այգում, մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է հատել Արցախի արևմտյան հատվածում շփման գիծը, սակայն ետ է շպրտվել ելման դիրքեր. ՊԲ
Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադր...
Երասխի ուղղությամբ Ադրբեջանը կրակել է մեր դիրքերի ուղղությամբ
«Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Երասխի ուղղությամբ, ադրբեջանական կողմ...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող. ՊՆ
Օգոստոսի 17-ին` ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ...
ՀՐԱՏԱՊ. Զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի. ՊՆ
Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպան...