Հասարակություն
Ալեն Սիմոնյանը առաջարկեց փակել տեղի ունեցած միջադեպի թեման
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկում է փակել Ազգային ժողովի դահլիճում օգոստոսի 11-ին տեղի ունեցած վիճաբանության թեման և զրոյացնել այն ամենը, ինչ եղել է օրվա ընթացքում: Ալեն Սիմոնյանը նման առաջարկով հանդես եկավ Ազգային Ժողովի ամբիոնից ունեցած ելույթի ընթացքում:
«Առաջարկում եմ զրոյացնել այն ամենը, ինչ այսօր եղել է: Հարգելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ համարենք, որ այսօր սպառել ենք իրենց համբերությունը և վերջացնենք այս հռետորաբանությունը մեկընդմիշտ: Սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ, որևիցե ձևով թող դա չկաղապարի ձեր գործունեությունը, որը դուք նախաձեռնել եք կամ նախաձեռնում եք: Լսելով վերջի երկու-երեք ելույթները, համարում ենք, որ մենք կարող ենք և պետք է միասին աշխատենք»,- ընդգծեց Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է հատել Արցախի արևմտյան հատվածում շփման գիծը, սակայն ետ է շպրտվել ելման դիրքեր. ՊԲ
Երասխի ուղղությամբ Ադրբեջանը կրակել է մեր դիրքերի ուղղությամբ
ՀՐԱՏԱՊ. Զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի. ՊՆ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող. ՊՆ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0