ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղայական չի, մի ասա, որ գողացել են․ Արցախն այ ըտենց հանձնեցիք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Մի քանի օր է հետևում եմ, գրառումներ եմ անում, որ հիշեմ բոլոր այն մտքերը, որոնք հնչել են այստեղ, քանի որ կարծում եմ, որ անդրադարձի կարիք կա` առավել ևս երբ իմ անունն էլ է հաճախ հնչում: Նախ ուզում եմ դիմել պատգամավոր Արեգնազ Մանուկյանին, որը, ցավոք սրտի, այստեղ չէ: Կարծում եմ` տիկին Մանուկյանը կարող է իր խմբակցության գործընկերներից շատ լավ օրինակ վերցնել, քանի որ նրանք փաստարկված և սիրուն ելույթներ են ունենում, շատ կարևոր հարցեր են բարձրացնում ու պարտադիր չի աչքի ընկնելու համար ասել էս ինչը սոված էր, Ալենը չէր սոված: Այս մասին Աժ-ում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով նախորդող ելութի ժամանակ իր հնչեցրած հայտարարությանը` զինվորի սոված լինելու մասին:
«Խոսքը սիրունցնելու համար, ադամանդ ստանալու համար պետք չի պարտադիր այդ ձևով արտահայտվել այստեղ»:
Անդրադառնալով Գեղամ Մանկույանի ելությին Սիմոնյանը ասաց.
«Պարոն Մանուկյան էն որ ասում եք, արժանապատվության հարցա, ծեծ են կերել, հաց են ստացել էդ տրամաբանության մեջ էնա, որ բենզինը գողացել են, բա տղայական չի մի; ասա, որ բենզինը գողացել են, հո դու գործ տվող չես, չէ-չէ-չէ, այ տենց արեցիք, Արցախը այ տենց հանձնվեց, այ էդ տրամաբանության մեջ հանձնվեց»,-ասաց Սիմոնյանը` դիմելով ընդդիմադիրներին:
Մանրամասները` տեսանյութում.