ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պատերազմի բացասական կողմերից մեկը խառնաշփոթն էր, որը ստեղծվել էր ՀՀ-ում, օրինականության բացակայությունը. Օհանյան
Բոլորիս համար ակնհայտ է, որ բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել մեր տարածաշրջանում: Բոլորս էլ հասկանում ենո, որ ՀՀ-ն Արցախի հետ մեկ այլ գորոծոն էր անվտանգության և տնտեսական զարգամացան տեսնակյունից, սակայն հիմա մեկ այլ գորոծոն է ստեղծված աշխարհագրական իրադրության մեջ: Արցախի և ՀՀ-ի անվտանգության համակարգում կանխարեգելիչ և նաև հակազդող միջոցներ ձեռնարկելու իրադրության խնդիր կա: Այս մասին Աժ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք պետք է ասենք ոչ թե պատերազմը խանգառեց, որպեսզի հանձաժողովը լիարժեք աշխատի, այլ հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունավետության գնահատկանը հենց պատերազմական իրավիճակում, արագ աշխատելու և համապատասխան վերահսողություն իրականացնելու մեջ է, մենք պետք է տեսնենք, քանի որ այս պատերազմի բացասական կողմերից մեկը այս խառնաշփոթն էր, որը ստեղծվել էր ՀՀ-ում, ադ քաոսը, օրինականության բացակայությունը»,-ասաց Օհանյանը:
Անդրադառնալով ընդիմության կոշտ քննադատականներին Օհանյանը նկատեց, որ արմատական ընդդիմությունը և կոշտ քննադատությունները հիմա անհրաժեշտություն են, քանի որ, ինքնաքննադատության որևէ կետ չկա, որոշ մարդկանց մոտ մեղքի զգացումը բացակայում է:
«Այս օրերին մենք հաճախ են լսում՝ փայլուն կատարեց իր աշխատանք: Արդյո՞ք փայլուն էր ձեր կատարած աշխատանքը, արդյո՞ք փայլուն էր, որ բանակցային ամբողջ ռեսուրսը մսխվեց, արդյո՞ք փայլուն էր, որ մենք վատացրինք մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակից հետ, իհարկե, փայլուն չէր, այս ամենից հետո կարող ենք միայն ասել, որ մեր ռազմավարական դիրքերը փայլուն կերպով տվեցինք ադրբեջանցիներին»,-ասաց Օհանյանը:
Անդրադառնալով Զինված ուժերում իրականացվող փոփոխություններին՝ ՊՆ նախկին նախարարն արձանագրեց, որ դրանց արդյունքում խաթարվել են ՊՆ- ԳՇ փոխհարաբերություններում.
«Դու՛ք եք ԳՇ պետի պաշտոնը քաղաքականացրել, չափից ավելի արագ երիտասարդացրել ԶՈՒ ղեկավար կազմը, ձեր ժամանակ է եղել ԶՈՒ կենտրոնական ապարատի ուռճացումը, մոբիլիզացիոն ռեսուրսների վերաբերյալ համապատասխան վերահսկողություն չի իրականացվել »,-ասաց Օհանյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին:
Մանրամասները` տեսանյութում.
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղայական չի, մի ասա, որ գողացել են․ Արցախն այ ըտենց հանձնեցիք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Մի քանի օր է հետևում եմ, գրառումներ եմ անում, որ հիշեմ բոլոր այն մտքերը, որոնք հնչել են այստեղ, քանի որ կարծում եմ, որ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խնդրում եմ, ուտելիքի համար մի բողոքեք էլի. Գեղամ Մանուկյանը՝ պատգամավորներին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյաննն այսօր՝ օգոստոսի 9–ին, ԱԺ ամբիոնից դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մամիջանյանը դրվագ հիշեցրեց մարտի1-ի իրադարձությունների ժամանակ Փաշինյանի հրահանգից
Ես լավ չեմ պատկերացնում այն ֆորմատը, երբ մեղսակիցները քննում են հանցագործությունը: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտարարագրերից դուրս ինչ գտնեք, ձերն ա. Վահե Հակոբյանը՝ ՔՊ–ական պատգամավորին
Կասեք ո՞րն է ձեր ֆինանսական հաջողության գաղտնիքը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վա...