ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մամիջանյանը դրվագ հիշեցրեց մարտի1-ի իրադարձությունների ժամանակ Փաշինյանի հրահանգից
Ես լավ չեմ պատկերացնում այն ֆորմատը, երբ մեղսակիցները քննում են հանցագործությունը: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմը քննող ԱԺ հանձնաժողով ստեղծելու իշխանության նախաձեռնությանը:
Մեկնաբանելով ՊՆ նախարարի՝ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին ոչնչացնելու հրահանգը, Հայկ Մամիջանյանն ասաց. «Մի հատ ինձ կասեք, ե՞րբ էր դրա հակառակ հրամանը եղել: Ինչքան ՔՊ-ական ֆեյք կար, տարածում էր դա ֆեյսբուքում: Կա՛մ ընդունեք, որ այն տեղեկությունը, թե չկրակելու հրաման է եղել, համապատասխանում է իրականությանը, կա՛մ էլ ՊՆ նոր նախարար է եկել և տարրական հրամաններ է տալիս, որոնք բխում են կանոնակարգից»,-ասաց Մամիջանյանը:
Ի պատասխան իշխանական պատգամավորների դիտարկումներին՝ Բաղրամյան պողոտայում ակցիաների վերաբերյալ, Հայկ Մամիջանյանը դրվագն հիշեցրեց մարտի 1-ից.
«Երբ Նիկոլ Փաշինյանը մտավ Մյասնիկյանի արձանի շրջակայք, ցուցարարները սկսեցին ծափահարել նրան, Նիկոլ Փաշինյանը բարձր սկսեց բղավել՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր վերցրեք ու փայտեր: Այդ քարերն ու փայտերը կարող էին լինել մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրի մահվան պատճառ»,-ասաց Մամիջանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղայական չի, մի ասա, որ գողացել են․ Արցախն այ ըտենց հանձնեցիք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Մի քանի օր է հետևում եմ, գրառումներ եմ անում, որ հիշեմ բոլոր այն մտքերը, որոնք հնչել են այստեղ, քանի որ կարծում եմ, որ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խնդրում եմ, ուտելիքի համար մի բողոքեք էլի. Գեղամ Մանուկյանը՝ պատգամավորներին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյաննն այսօր՝ օգոստոսի 9–ին, ԱԺ ամբիոնից դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտարարագրերից դուրս ինչ գտնեք, ձերն ա. Վահե Հակոբյանը՝ ՔՊ–ական պատգամավորին
Կասեք ո՞րն է ձեր ֆինանսական հաջողության գաղտնիքը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պատերազմի բացասական կողմերից մեկը խառնաշփոթն էր, որը ստեղծվել էր ՀՀ-ում, օրինականության բացակայությունը. Օհանյան
Բոլորիս համար ակնհայտ է, որ բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել մեր տարածաշրջանում: Բոլորս էլ հասկանում են...