Հասարակություն
Հակառակորդը կրկին կրակ է բացել Երասխի դիրքերի ուղղությամբ, միջդիրքային հատվածում հրդեհ է բռնկվել․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
100 հազար դրամ տուգանք կսահմանվի` սահմանին տեսալուսանկարահանում անելու համար
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ՊՆ-ն ներկայացնում է, թե ինչ տիպի ԱԹՍ է խոցել հայկական ՀՕՊ-ը
Ռուսաստանը դեռ չի կարողանում հաղթահարել կորոնավիրուսը. Պեսկովը մանրամասնում է` ինչու
ՌԴ խաղաղապահ զորքերի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարը վերահաստատելու պայմանավորվածություն. ՊՆ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0