Ավինյանն անգործ չի մնա. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժեշտի գրառում էր արել, որտեղ բացատրել էր իր՝ գործադիր իշխանությունից հեռանալու եւ ՔՊ ցուցակում չընդգրկվելու փաստը։ «Այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով: Մեր պայքարը հիմնված է ժողովրդավարության, ազատության, կոռուպցիայի բացառման սկզբունքների վրա... Այս շարքում հիմնարար սկզբունք է նաեւ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից: Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր, եւ մենք որեւէ ձեւով չէինք շեղվում դրանից»,- գրել է նա:
Շատերը հասկացան, թե ինչի, ավելի ճիշտ՝ ում մասին է խոսքը․ գործարար Խաչատուր Սուքիասյանի։ Բանն այն է, որ ցուցակի կազմման փուլում Տիգրան Ավինյանը խիստ դեմ է եղել գործարարներին ընդգրկելուն եւ հատկապես Սուքիասյանի՝ ԱԺ գնալուն եւ ուլտիմատում է ներկայացրել․ «Կա՛մ ես, կա՛մ Գռզոն»։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սուքիասյանին։ Սակայն սա չի նշանակում, թե Ավինյանն անգործ է մնալու, նա «Անիֆ» հիմնադրամի խորհրդի նախագահն է, եւ հնարավոր է տնօրեն նշանակվի՝ Վահան Փափազյանի որդու տեղը, իսկ դա շատ բարձր վարձատրվող աշխատանք է»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Նմանատիպ հոդվածներ
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Արշակ Կարապետյանը կարգադրել է անհապաղ կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել Հայաստանի սահմանը. bagramyan26
Մեր աղբյուրներին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ կոլեգիայի այսօրվա հանդիպումից: Մասնավորապես, իր խոսքում, անդր...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելուց. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ...