Քարաբերդ գյուղի ցանքատարածքները վնասել են սելավաջրերն ու կարկուտը

Երեկ՝ ժամը 17:00-ի սահմաններում, ուժեղ կարկուտ է տեղացել Անիի տարածաշրջանի Քարաբերդ գյուղում: Մոտ 50 րոպե տեղացած կարկուտի ու հորդառատ անձրևի պատճառով սելավաջրերը քշել-տարել են գյուղի սկզբնամասում գտնվող գարու ցանքատարածքներն ու տնամերձ հողամասերը: 

Քարակերտ գյուղի բնակիչ Սասուն Մելիքյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ սելավաջրերը մեծ հոսքով լցվել են ամբողջ գյուղի տարածք, քշել-տարել բերքը: Գարու ցանքերն արդեն 10 օր է՝ հասել են,բայց կոմբայն չլինելու պատճառով գյուղացիները գարին քաղելու հնարավորություն չեն ունեցել, կարկուտի պատճառով ցանքատարածքներն ամբողջությամբ վնասվել են: Որոշ հատվածներում դեռ պահպանվում են կարկուտի հաստ շերտերը: Երեկոյան համայնքապետարանի աշխատակիցները շրջել են վնասված ցանքատարածքներով, լուսանկարել ու արձանագրել վնասները՝ մարզպետարան ներկայացնելու համար։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ