ՏԵՍԱՆՅՈՒԹ. 58 հրդեհ է բռնկվել Թուրքիայի ավելի քան 17 քաղաքներում. հայտնի է 4 զոհի մասին
Թուրքիայի հարավում հրդեհների զոհ է դարձել չորս մարդ: Հազարավոր մարդիկ տարհանվել են, իշխանությունները հետաքննում են հրդեհի պատճառները: Անտառային հրդեհները տարածվում են Անթալիա առողջարանային քաղաքից արևելք: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ անտառային հրդեհների կրակը տարածվել է բնակավայրերի և բնակելի շենքերի վրա: Երկու օրվա ընթացքում 58 հրդեհ է բռնկվել Թուրքիայի ավելի քան 17 քաղաքներում: Հանգստավայրեր տարհանում են հարյուր հազարավոր զբոսաշրջիկներին և հյուրերին: