Լուրերը մեկ տողով. Օնլայն տաքսու վարորդների պահանջ, էներգիայի անվտանգ օգտագործումը ՀՀ-ի առաջնահերթություն, ԱՄՆ ձնաբուք
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:
• Ժնևում Արարատ Միրզոյանը մասնակցել է Զինաթափման համաժողովին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային չտարածմանն ու անդրադառնալով ԱԷԿ-ի զարգացման ծրագրերին։
• Օնլայն տաքսու վարորդները պատրաստվում են հանձնել Վարչապետի աշխատակազմին բազմաթիվ հավքագրված ստորագրություններով գրությունը՝ ներկայացնելով իրենց պահանջները։
• Երևանի փրկարարական չորս ջոկատ վերազինվել է նոր հրշեջ-փրկարարական և արագ արձագանքման մեքենաներով։
• Սոչիի օդանավակայանում սահմանափակումների պատճառով տասնյակ չվերթներ են ուշացել, այդ թվում՝ դեպի Երևան։
• Իրանում ուղղաթիռ է կործանվել, դեպքի հանգամանքներն ու տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
• Հնդկաստանում բժշկական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են բոլոր յոթ ուղևորները։
• ԱՄՆ հյուսիս-արևելքում հզոր ձնաբուքը խաթարել է տրանսպորտը, փակվել են դպրոցներ և հայտարարվել է արտակարգ դրություն։
• ԱՄՆ-ում Բրիտանիայի նախկին դեսպանը ազատ է արձակվել գրավի դիմաց՝ հետաքննության շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. Ավիաչվերթների ընդլայնում, սահմանամերձ շրջանների կարմիր գոտուց հանման գործընթաց , Իրանի շուրջ միջազգային լարվածություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• Հայաստանը մայիսից կմեկնարկի Երևան–Ռիգա ուղիղ չվերթներ, հունիսից՝ Երևան–Լոնդ...
Լուրերը մեկ տողով. Ջրի կառավարումից մինչև աշխարհաքաղաքական սրացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կաթիլային ոռոգման զարգացումն ու գյուղատ...
Լուրերը մեկ տողով. Հայաստանի նախաձեռնությունները, սոցիալական նոր աջակցություն և միջազգային լարվածության զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• Հայաստանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում կրկին ներկայացնելու է ցեղասպանո...
Լուրերը մեկ տողով. Կալանավորում, աշխատանքային պայմանագրերի թվայնացման պահանջի հետաձգում, միջազգային աճող ճնշումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:▪️ Զովունիում սպանության գործով մեկ անձ կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Խ...