ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրազիլիայում ձյուն է տեղում
Բրազիլիայի մի շարք շրջաններում երկրի համար ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել և ձյուն է տեղացել:Ինչպես հայտնում են միջազգային լրատվականները, էլ ավելի սաստիկ ցրտեր են սպասվում:
Ցուրտ հոսանքը Բրազիլիա է հասել չորեքշաբթի, երբ Կամպու Գրանդի և Ֆլորիանապոլիս քաղաքներում ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանվել:
Սանտա Կատարինա նահանգի ավելի քան 10 քաղաքում ձյուն է տեղացել. տեղի բնակիչները փողոց են դուրս եկել՝ վայելելու արտասովոր տեսարանը: Մեկ այլ նահանգի 30 քաղաքում էլ ձյան տեղումներ են գրանցվել: Այստեղ ջերմաստիճանն իջել է 0 աստիճանից՝ ըստ Ցելսիուսի: