Իրանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցությունների համար․ Խաթիբզադե
Իրանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցությունների համար: Նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար ցանկացած օգնություն ցուցաբերելու` Իրանի պատրաստակամության մասին», - հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նա նաև նշել է, որ երկու երկրներին անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել սրումն ու բախումները և Հարավային Կովկասում հասնել հրադադարի:
«Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ուժերի միջև սահմանային հակամարտության շարունակման կապակցությամբ, ափսոսանք է հայտնել սպանվածների, վիրավորվածների կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի երեք զոհ, չորս զինծառայող վիրավոր են։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ԶՈՒ-երը 15:30-ից վերսկսել են կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական ԶՈՒ-երը այսօր ժամը 15:30-ից վերսկսել են կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Auroranews-ին...
ՊԲ զիծառայողը դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ու...
Ադրբեջանը գերի է վերցրել Մարտունու բնակչին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարմ...
18:40-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն է
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18...