ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կինը 7-րդ հարկի պատուհանից դուրս է նետել իր երեք ամսական դստերը

Ալթայի երկրամասում կինը պատուհանից դուրս է նետել իր երեք ամսական դստերը, որից հետո փորձել է ինքնասպան լինել: Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունը:

 

«2021 թվականի հուլիսի 27-ի կեսօրին Բիյսկ քաղաքի 33-ամյա բնակիչն իր երեք ամսական դստերը դուրս է նետել բնակելի շենքի 7-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից: Երեխան և կինը վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական հաստատություն»,-պարզաբանել են վարչությունից:

 

Քննիչները նշել են, որ մեղադրյալը մեծացնում է երկու մանկահասակ երեխայի: Ներկայումս պարզվում են դեպքի հանգամանքներն ու դրդապատճառները: