Պուտինի պատկերով պահպանակներ արտադրող վրացական ընկերությունը ՄԻԵԴ-ում շահել է ոչ բարոյական գովազդի մասին գործը
Վրացական «Այիսա» ընկերությունը, որն արտադրում է Վլադիմիր Պուտինի, Իոսիֆ Ստալինի և Կիմ Չեն Ինի դիմանկարներով փաթեթավորմամբ պահպանակներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է ոչ բարոյական գովազդի մասին ընդդեմ վրացական իշխանությունների գործը: Ինչպես հայտնում է Настоящее время-ն՝ հայցը ՄԻԵԴ է ներկայացվել 2018 թվականին:
Ընկերության ղեկավարությունը վիճարկել էր 500 լարիի (162 դոլար) տուգանքը, որը վրացական դատարանը կիրառել էր ընկերության սեփականատեր Անանիա Գաչեչիլաձեի նկատմամբ` համարելով, որ կրոնական պատկերների ու պատմական դեմքերի նկարների կիրառումը պահպանակի փաթեթավորման վրա խախտում են բարոյական սկզբունքները:
Ընկերությունը նախկինում հեղինակություն էր ձեռք բերել իր արտադրանքի փաթեթավորման վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմքը պատկերելուց հետո: Արտադրողը օգտագործում է նաև ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դիմանկարները:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում 102-րդ ռազմաբազայի սերժանտը գիշերվա կեսին փորձել է ներխուժել անծանոթ բնակարան. «Առավոտ»
Հուլիսի 18-ին, գիշերը ժամը 04.00-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրու Ղանդիլյան փողոցի շենքերից մեկում։ Գ...
Հայաստանի առանձին շրջաններում կարկուտ կտեղա. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՈւշադրությունԱրարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ս...
Լույս չի լինի Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Հեղուկ գազի թանկացումը համահունչ չէ այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել միջազգային շուկայում. տնտեսագետ
Մեր երկրում հեղուկ գազի թանկացումը համահունչ չէ այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել միջազգային շուկայում։ Armen...