Գյումրիում 102-րդ ռազմաբազայի սերժանտը գիշերվա կեսին փորձել է ներխուժել անծանոթ բնակարան. «Առավոտ»
Հուլիսի 18-ին, գիշերը ժամը 04.00-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրու Ղանդիլյան փողոցի շենքերից մեկում։ Գրում է «Առավոտ»-ը:
Բնակչուհիներից մեկն ահազանգել է ոստիկանություն՝ խնդրելով արագ օգնության հասնել, քանի որ անծանոթ մի տղամարդ, որի խոսքերն ինքը չի հասկանում, փորձում է ներխուժել իրենց բնակարան: Տիկինը նաև հայտնել է, որ անծանոթը իր տպավորությամբ ոգելից խմիչքի ազդեցության տակ է, անդադար թակում ու հարվածում է իրենց բնակարանի դուռը։
Ոստիկանները, հասնելով տվյալ հասցե, այդ բնակարանի դիմացից ոստիկանության «Կումայրի» բաժին են հրավիրել ՌԴ քաղաքացի, 35-ամյա Ա․Ս․-ին։
Պարզվել է, նա բնակվում է Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում, ՌԴ կայազորի 102-րդ ռազմաբազայի մարտական մեքենայի հրամանատար է, սերժանտ է։
Վերջինս հայտնել է, որ հուլիսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում միայնակ դուրս է եկել զբոսնելու կայարանամերձ հրապարակ։ Մտել է այնտեղ գործող գիշերային ակումբ, որտեղ օգտագործել է ոգելից խմիչքներ և տեղանքում չկողմնորոշվելով և շփոթելով՝ մտել է ինչ-որ շենք, թակել է ինչ-որ բնակարանի դուռը՝ մտածելով, որ դա իր բնակարանն է: Ոստիկանությունում ստուգել են ռուս սերժանտի սթափության աստիճանը, եղել է 0,98 մգ/լ, ու նրան ազատ արձակել։ Ոստիկանություն ահազանգած տիկինը հրաժարվել է հաղորդում տալ։ Ոստիկանության «Կումայրի» բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի պատկերով պահպանակներ արտադրող վրացական ընկերությունը ՄԻԵԴ-ում շահել է ոչ բարոյական գովազդի մասին գործը
Վրացական «Այիսա» ընկերությունը, որն արտադրում է Վլադիմիր Պուտինի, Իոսիֆ Ստալինի և Կիմ Չեն Ինի դիմանկարներով փաթեթավորմամ...
Հայաստանի առանձին շրջաններում կարկուտ կտեղա. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՈւշադրությունԱրարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ս...
Լույս չի լինի Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Հեղուկ գազի թանկացումը համահունչ չէ այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել միջազգային շուկայում. տնտեսագետ
Մեր երկրում հեղուկ գազի թանկացումը համահունչ չէ այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել միջազգային շուկայում։ Armen...