Հեղուկ գազի թանկացումը համահունչ չէ այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել միջազգային շուկայում. տնտեսագետ
Մեր երկրում հեղուկ գազի թանկացումը համահունչ չէ այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել միջազգային շուկայում։ Armeniasputnik.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` վկայակոչելով Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) հայտարարությունը։
Հանձնաժողովի երեկվա պարզաբանման մեջ նշված էր, որ գների բարձրացումը պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը։
«Մեծ հաշվով եթե Հայաստանը համեմատենք տարածաշրջանի մյուս երկրների հետ, ապա ակնհայտ է, որ մեր երկրում հեղուկ գազի գինը շատ ավելի բարձր է, քան Ռուսաստանում, Վրաստանում և մյուս երկրներում»,– ասաց տնտեսագետը։
Խաչատրյանի կարծիքով` մեր տնտեսվարողները փորձում են գերշահույթներ ստանալ, իսկ պատկան մարմիններն էլ, ի դեմս մրցակցության պաշպանության հանձնաժողովի, որևէ քայլ չեն ձեռնարկում գնաճը կանխելու և իրավիճակը շտկելու համար։ Ըստ նրա`գազի շուկայում գործող տնտեսվարողների միջև հնարավոր են կարտելային համաձայնություններ, բացի դրանից հանձնաժողովը մինչև վերջ ազնիվ չէ։ Այո, շուկայում կա ավելի քան 50 տնտեսվարող, սակայն նրանք հիմնականում զբաղվում են վառելիքի վաճառքով, մինչդեռ ներմուծողների քանակը զգալիորեն փոքր է, հետևաբար այդտեղ գաղտնի համաձայնություններ, որոշակի պայմանավորվածություններ կարող են լինել։
«Ինձ մոտ տպավորություն է, որ հանձնաժողովը չի տեսնում կամ չի ուզում տեսնել այդ ամենը և փորձում է հայտարարություններով ուղղակի պատասխանատվությունն իր վրայից գցել տնտեսական գործոնների վրա կամ գնաճը պայմանավորել տնտեսական գործընթացներով, ինչն այդպես չէ»,– ասաց տնտեսագետը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի պատկերով պահպանակներ արտադրող վրացական ընկերությունը ՄԻԵԴ-ում շահել է ոչ բարոյական գովազդի մասին գործը
Վրացական «Այիսա» ընկերությունը, որն արտադրում է Վլադիմիր Պուտինի, Իոսիֆ Ստալինի և Կիմ Չեն Ինի դիմանկարներով փաթեթավորմամ...
Գյումրիում 102-րդ ռազմաբազայի սերժանտը գիշերվա կեսին փորձել է ներխուժել անծանոթ բնակարան. «Առավոտ»
Հուլիսի 18-ին, գիշերը ժամը 04.00-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրու Ղանդիլյան փողոցի շենքերից մեկում։ Գ...
Հայաստանի առանձին շրջաններում կարկուտ կտեղա. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՈւշադրությունԱրարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ս...
Լույս չի լինի Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...