Հասարակություն Կարևոր

Ունենք 3 վիրավոր, որոնցից երկուսը՝ պայմանագրային, մեկը՝ ժամկետային․ Պն-ն նոր մանրամասներ է հայտնում վիրավորների մասին

Ունենք 3 վիրավոր, որոնցից երկուսը՝ պայմանագրային, մեկը՝ ժամկետային․ Պն-ն նոր մանրամասներ է հայտնում վիրավորների մասին
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ։ Գեղամասարի գյուղապետ Հակոբ Ավետյանի խոսքով՝ ներկա պահին կրակոցները…

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ։ Գեղամասարի գյուղապետ Հակոբ Ավետյանի խոսքով՝ ներկա պահին կրակոցները շարունակվում են։ Դիրքեր է բարձրացել շտապօգնության մեքենա։

 

 Auroranews-ի հետ զրույցում ՊՆ-ից հայտնեցին, որ Գեղարքունիքի ուղղությամբ անկանոն կրակոցները դեռ շարունակվում են, բայց ոչ ինտենսիվ։ Վիրավորների վերաբերյալ էլ հստակեցրինք՝ ունենք 3 վիրավոր, որոնցից երկուսը՝ պայմանագրային, մեկը՝ ժամկետային։ Երեքի վիրավորումն էլ ստորին վերջույթների շրջանում են, ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250