Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց մանդատից
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ԿԸՀ ներկայացրեց պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ իմ որոշման մասին դիմումը:
Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու։
Այս քայլով նաեւ իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես Դաշինքի վարչապետի թեկնածու։
Միեւնույն ժամանակ, հարկ եմ համարում շեշտել, որ Ազգային Ժողով իմ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։ Ֆրակցիան Դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ Դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետեւողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին։
Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական իր մանդատը
Բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը հրապարա...
Առուշ Առուշանյանի կալանավորման միջնորդության քննությունը նշանակվել է այսօր՝ ժամը 20։30-ին
Առուշ Առուշանյանի գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորման միջնորդության քննարկումը նշա...
Մենք պետք է սպասենք այնքան, մինչեւ ադրբեջանական զորամիավորումները դուրս գան ՀՀ տարածքից․ Ավինյան
Սահմանային լարվածությունները կան, եւ դրանք ստեղծում է ադրբեջանական կողմը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հ...
Արգիշտի Քյարամյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ
Կառավարությունը որոշում է ընդունել Արգիշտի Քյարամյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասի...